Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Հարց «ինքնիշխաններին»

Հարց «ինքնիշխաններին»
10.07.2025 | 19:54

Հիմա ամենակարևոր հարցը փոքրիկ «ինքնիշխաններին»` այսինքն ձեր երկրի միջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է։

Էն, որ փոխադարձության մասին խոսում էիք, ուզում եք ասել Ալիևը թույլ կտա՞ իր տարածքում գեթ կես մետր ճանապարհ այլ կողմի հսկողության տակ հայտնվի։

Դուք ինքնիշխանության մասին չէ, որ մտածում եք, դուք զուտ ձեր աթոռների մասին եք մտածում, որի միակ երաշխավորը թշնամու զինվորն է...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3954

Մեկնաբանություններ